Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Ֆիզիկական ծանրաբեռնվածության զարմանալի ուժը

Ֆիզիկական ծանրաբեռնվածության զարմանալի ուժը

Հետազոտությունների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են աէրոբ մարզումները մետաբոլիկ հիվանդություններ առաջացնող դեգեներատիվ գործընթացներին հակառակ ընթացք տալիս:  Իսկ այդ հիվանդությունները, ներառյալ` դիաբետը, նկատելիորեն կրճատում են մարդու կյանքը:


Ադիպոզ կամ ճարպային հյուսվածքը ոչ միայն էներգիայի պաշար է, այլ նաև կարևոր է մետաբոլիկ գործընթացների, արյան մեջ տարբեր մոլեկուլների, նաև miRNA (կարճ չկոդավորված ՌՆԹ մոլեկուլներ` 18—25 նուկլեոտիդների երկարությամբ) անցման համար: MiRNA-ն մոդուլացնում է մարմնի տարբեր զոնաներում կարևոր գեների արտահայտվածությունը: Դիտարկումները ցույց են տվել, որ ավելորդ քաշը և ծերությունն ազդում են դա կարգավորող miRNA-ի արտադրության վրա` ադիպոզ հյուսվածքի կողմից, և նպաստում դիաբետի ու այլ մետաբոլիկ խանգարումների զարգացմանը:


Կանոնավոր աէրոբ մարզումներով հնարավոր է դեգեներատիվ գործընթացները հետ շրջել:


Այդպիսին են Proceedings of the National Academy of Sciences-ում հրապարակված հետազոտությունների արդյունքները: Լաբորատոր մկների և մարդկանց վրա կատարված փորձերը պարզել են, որ այդ մարզումներն ուժեղացնում են Dicer (ռիբոնուկլեազա) ֆերմենտի արտահայտվածությունը, որը չափազանց կարևոր է miRNA-ի արտադրման համար: Գիտնականները գրանցել են  ադիպոզ բջիջների կողմից կարգավորվող մոլեկուլների արտադրության ուժեղացում, որը նկատելիորեն լավացնում է մետաբոլիզմը:
University of Campinas-ի բրազիլացի գիտնականների կողմից իրականացված փորձերը ցույց են տվել մկանների և ադիպոզ հյուսվածքի միջև կապ աէրոբ մարզումների ժամանակ: Այդ կապն իրականացվում է արյան մեջ անցնող ազդանշանային մոլեկուլներով: Նման տեղեկատվության փոխանակումը ճարպային բջիջների կողմից էներգիայի օգտագործման գործընթացը դարձնում է ավելի արդյունավետ, որը հնարավորություն է տալիս նյութափոխանակությանը՝ հարմարվել մարզումներին և ուժեղացնել մկանների գործունեությունը:

Սկզբնաղբյուր. medikforum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ